Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է. կան վիրավորներ

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 22-ին ժամը 09։14-ին տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս