Որքանո՞վ էին ազնիվ և արդարացված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն առ այն, թե Իրանը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Արդաբիլում տեղի ունեցած վերջին միջադեպերի համար, և որ Թեհրանն ինքն է մեղավոր հարաբերությունների ներկա վիճակի համար։ Իրանական Mehr լրատվական գործակալությունը այս հարցն է բարձրացրել «Ինչու՞ է Ալիևը անկարևոր հարցեր բարձրացնում Իրանի դեմ» վերտառությամբ հոդվածում։
Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը կոչ է արել հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը: Չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Եվա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը:
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ համընդհանուր գործադուլին, ժամանակավորապես փակել գրասենյակների դռները՝ գրելով «գործադուլ»:
Եվրամիությունը դեռևս չի տեսնում համաճարակի մասշտաբով մարդու մետապնևմովիրուսի (hMPV) տարածման վտանգ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Եվա Գրնցիրովան:
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ՝ տեղեկանալու Լոս-Անջելեսում տարածվող հրդեհի հետևանքների ու տեղի հայ բնակչության վիճակի մասին։
Նա դանակով վնասել է ոստիկանության ծառայողի ձեռքը, ինչից հետո քրեական ոստիկանները փորձել են վնասազերծել Ա. Ա.-ին:
Արգենտինական «Բելգրանոն» ձևակերպել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տեղափոխությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Հարությունյանն է։
Այս մասին հայտնում են Առաքելության մամուլի ծառայությունից:
Բաքվի բռնապետը նախօրեին Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական հեղեղն է տեղացել։ Նա ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պե՛տք է և կբացվի, ֆաշիզմը պետք է ոչնչացվի…
Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են պայմանագիր կնքել թուրքական Makineve Kimya Endüstrisi (MKE) ընկերության հետ՝ զինամթերքի և անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Հունվարի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանում լավ գիտեն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք Հայաստանում ունեն կամազուրկ և ոչ ադեկվատ ղեկավարություն, որից կորզվում է հնարավորինս ամեն բան, և վաղուց Հայաստանի օրակարգը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խայտառակություն որակելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նախագահականին կից կգործի կիբերանվտանգության վարչություն։
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Նոր տարվա առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ, և հանդիպման ժամանակ քննարկվել են դատական իշխանությանը նվիրված միջոցառմանն իր մասնակցության հարցը և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր:
Brent-ի մարտի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,32 դոլարով (0,42%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,37 դոլարի:
ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Վերջինս Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական փաթեթը որակեց որպես Հայաստանին ներկայացված վերջնագիր՝ ընդգծելով՝ ցավալիորեն, Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը ոչնչացնելու հարցում աշխատում են սինխրոն։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,- նշված է հաղորդագրությունում։
09․01․2025 թ., այսինքն՝ վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջում:
Հունվարի 7-ին, 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Եթե տրանզիտ ես անում, ի՞նչ ես արտադրում, որտե՞ղ ես ուզում դա վաճառել, եթե այդ տրանզիտի կարիքն ունես։ Այս իշխանությունները խոսում են տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, բայց Հայաստանի տնտեսության ռիսկային, կործանարար կախվածությունը Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության, ադրբեջանական օկուպացիայից հետո արցախահայության վիճակի և քրիստոնյաների՝ հալածյալ հավատացյալներին աջակցելու ուղիների մասին։
Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալմաթի-Անթալիա КС915 չվերթը, տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանի դեմ հնչած հայտարարություններում թեև ոչ մի նոր բան չկա, բայց ամեն դեպքում փորձել ենք առանձնացնել դրանցից մի քանիսը: