Ինչո՞ւ են տղամարդկանց ձեռքերը կանանց ձեռքերից ավելի տաք, իսկ երեխաների ձեռքերը բոլորից սառը
Ինչո՞ւ է այդպես պատահում՝ հայրը կարող է ձյունը ձեռքերում պահել առանց ձեռնոցների, մոր ձեռքերն առանց ձեռնոցների սառչում են, իսկ երեխայի ձեռքերը սառչում են տնից դուրս գալուց անմիջապես հետո:
Առաջին հայացքից եթե ձնագնդի խաղում են բոլորը, նշամակում է բոլորի ձեռքերը պետք է սառչեն հավասարաչափ: Պարզվում է`ոչ: Վաղուց է հայտնի, որ կանանց ու երեխաների ձեռքերը միջինում ավելի սառն են, քան տղամարդկանցը։ Քեմբրիջի համալսարանում գիտափորձ է անցկացվել՝ պարզելու այս երևույթի պատճառը։
Փորձին մասնակցելու համար հրավիրվել են 18-50 տարեկան 114 կամավորներ: Մասնագետները առաջին հերթին չափել են մի շարք կենսաբանական տվյալներ, այդ թվում՝ օրգանիզմում ճարպի պարունակությունը և մկանային զանգվածը։ Դրանից հետո մասնակիցներին խնդրել են ձեռքերը 3 րոպե պահել սառույցով լի ջրում: Դրանից հետո գիտնականները հետևել են, թե ինչ արագությամբ են ձեռքերը նորից տաքանում՝ գործընթացը լուսանկարելով ջերմային ֆոտոխցիկով:
Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ մարմնի ջերմությունը վերականգնելու գործում ճարպը միշտ չէ, որ առանցքային դերակատարում ունի. իրականում մկաններն ավելի կարևոր են: Հենց մկանային զանգվածն է էներգիայի գլխավոր արտադրողը։ Քանի որ, սովորաբար, տղամարդկանց մոտ մկանային զանգվածը շատ ավելի մեծ է, քան երեխաներինն ու կանանցը, այդ է պատճառը, որ տղամարդկանց ձեռքերն ավելի տաք են։