Ինչո՞ւ է այդպես պատահում՝ հայրը կարող է ձյունը ձեռքերում պահել առանց ձեռնոցների, մոր ձեռքերն առանց ձեռնոցների սառչում են, իսկ երեխայի ձեռքերը սառչում են տնից դուրս գալուց անմիջապես հետո: Առաջին հայացքից եթե ձնագնդի խաղում են բոլորը, նշամակում է բոլորի ձեռքերը պետք է սառչեն հավասարաչափ: Պարզվում է`ոչ: Վաղուց է հայտնի, որ կանանց ու երեխաների ձեռքերը միջինում ավելի սառն են, քան տղամարդկանցը։ Քեմբրիջի համալսարանում գիտափորձ է անցկացվել՝ պարզելու այս երևույթի պատճառը։