Ի՞նչ են կարդում դպրոցականները գրականության դասերին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում
Այս օրերին, երբ բուռն կերպով քննարկվում են Հայ գրականություն առարկայի ծրագրային փոփոխությունները, հետաքրքիր է տեսնել, թե ի՞նչ է ընդգրկված տարբեր երկրների գրականության կրթական ծրագրերում:
Նկատենք, որ բոլոր ստորև բերված երկրներում նախապատվությունը գերակշիռ մասով տրվում է ազգային դասական գրականության ուսուցմանն ու ուսումնասիրմանը:
Ֆրանսիա
Պարտադիր ծրագրում՝
- Կրետյեն դը Թրուա. «Լանցելոտ»
- Ժան Բատիստ Մոլիեր. «Ժլատը»
- Պյեռ Կորնել. «Սիդ»
- Պեդրո Կալդերոն. «Կյանքը երազ է»
- Վիկտոր Հյուգո. «Թշվառները»
- Էմիլ Զոլա. «Ժերմինալ»
- Գուստավ Ֆլոբեր. «Մադամ Բովարի»
- Օնորե դը Բալզակ. «Մարդկային կատակերգություն»
- Անտուան դը Սենթ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը»
- Ալբեր Քամյու. «Անկում»:
ԱՄՆ
Միասնական դպրոցական ծրագիր, որպես այդպիսին, ԱՄՆ-ում չկա: Անգլերենի դասերին կարդում ու քննարկում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք ընտրում է ուսուցիչը:
Պարտադիր ծրագրում՝
- Թեոդոր Դրայզեր. «Ամերիկյան ողբերգություն», «Ֆինանսիստ»
- Ուիլյամ Ֆոլքներ. «Շառաչ և ցասում»
- Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն. «Գանձերի կղզին»
- Ջոզեֆ Քոնրադ. «Խավարի սիրտը»
- Ջորջ Օրվել. «Անասնաֆերմա»
- Թերրի Պրատչեթ. «Հարթ աշխարհ»
- Էդիթ Ուորթոն. «Անմեղության դարաշրջան»
- Գերման Մելվիլլ. «Մոբի Դիկ»
- Դէնիել Քիզ. «Ծաղիկներ՝ Էլջերնոնի համար»
- Էդգար Պո. Բանաստեղծություններ և պոեմներ
Մեծ Բրիտանիա
Անգլիացիները դպրոցում կարդում են այն, ինչ ընդունված է համարել դասական անգլիական գրականություն:
Պարտադիր ծրագրում՝
- Ջ. Չոսեր. «Քենթրբերիական պատմություններ»
- Կ. Մարլո. «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը»
- Դ. Դեֆո. «Ռոբինզոն Կրուզո»
- Ջ. Սվիֆթ. «Գուլիվերի ճանապարհորդությունը»
- Ս. Ռիչարդսոն. «Կլարիսա կամ երիտասարդ լեդիի պատմությունը», «Պամելա»
- Գ. Ֆիլդինգ. «Թոմ Ջոնս ընկեցիկի պատմությունը»
- Չարլզ Դիքքենս. «Օլիվեր Թվիսթի արկածները»
- Ուիլյամ Թեքերեյ. «Փառասիրության տոնավաճառ»
- Ջորջ Էլիոթ. «Ջրաղացը Ֆլոսսի վրա»
- Ս. Քոլրիջ. «Ծեր նավաստին»
Գերմանիա
Սովորական դպրոցներում հիմնականում անցնում են գերմանացի գրողների ստեղծագործությունները, իսկ հումանիտար թեքմամբ գիմնազիաներում մանրամասն ուսումնասիրում են ամեն ինչ՝ սկսած անտիկ հեղինակներից՝ մինչև ամենաժամանակակիցները:
Պարտադիր ծրագրում՝
- Գոթհոլդ Էֆրայիմ Լեսսինգ. «Նաթան Իմաստուն»
- Ֆրիդրիխ Շիլլեր. «Ավազակներ», «Մարիա Ստյուարտ», «Սեր և խարդավանք»
- Յոհան Վոլֆգանգ Գյոթե. «Երիտասարդ Վերթերի տառապանքները»
- Հենրիխ Հայնե. «Ճանապարհորդություն Հարցով»
- Թոման Ման. «Բուդդենբրոքները», «Կախարդական լեռը»
- Հենրիխ ֆոն Քլյայսթ. «Մարքիզա դը Օ»
- Ֆրիդրիխ Դյուրենմաթ. «Ծեր կնոջ այցը», «Ֆիզիկոսներ»
- Ամադեուս Հոֆման. «Գաճաճ Ցախես», «Մուռ կատվի կենսապատումը»
- Էդուարդ Մյորիքե. «Նկարիչ Նոլտենը», «Մոցարտը՝ Պրահայի ճանապարհին»
- Գեորգ Բյուհներ. «Դանտոնի մահը»
Ճապոնիա
Ինչպես և Ռուսաստանում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, այստեղ ևս հիմնական ուշադրությունը հատկացվում է հայրենական գրականության ուսումնասիրությանը:
- Մուրասակի Սիկիբու. «Ասք Հենզիի մասին»
- Սէյ-Սյոնագոն. «Գլխավերևի գրառումներ»
- Հիգուտի Իթիյո. «Հասակակիցներ»
- Յուկիո Միսիմա. «Ոսկե տաճարը»
- Կոբո Աբէ. «Ավազուտների կինը»
- Սոսէկի Նացումէ. «Սիրտը»
- Ռյունոսկէ Ակուտագավա. «Ռասյոմոն»
- Օհայ Մորի. «Պարուհին»
- Հարուկի Մուրակամի. «Ոչխարների որսը»
- Սիկի Մասաոկա. Բանաստեղծություններ
Սա կարդում են բոլորը
Իհարկե, հայրենական գրականությունն առաջին տեղում է միշտ, բայց կան համաշխարհային գրականության նմուշներ, որոնք ընդգրկված են գրեթե բոլոր երկրների դպրոցական ծրագրերում:
Եվ այսպես, համաշխարհային տասնյակը՝
- Հոմերոս. «Իլիական», «Ոդիսական»
- Վիլյամ Շեքսպիր. «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ»
- Հարփեր Լի. «Ծաղրասարյակ սպանելը»
- Վիլյամ Գոլդինգ. «Ճանճերի տիրակալը»
- Չարլզ Դիքքենս. «Մեծ հույսեր»
- Մերի Շելլի. «Ֆրանկենշտեյն»
- Յոհան Վոլֆգանգ Գյոթե. «Ֆաուստ»
- Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխություն»
- Լև Տոլստոյ. «Աննա Կարենինա»
- Ֆյոդոր Դոստոևսկի. «Ոճիր և պատիժ»
Պատրաստեց 168.am-ը