Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 18-ը
Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Երուսաղեմի մոտ գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքին։ Առնվազն 18 մարդ վիրավորվել է, վեցը զոհվել է։ Այս մասին հայտնում է Իսրայելական «Իններորդ ալիք»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է ծանր։ Վիրավորների թվում կա 10-ամյա աղջիկ, որը ծանր վնասվածքներ է ստացել։
«Իններորդ ալիք»-ը հաղորդում է, որ հրթիռը հարվածել է բնակելի շենքին։ «Եդիոտ Ահրոնոտ»-ը հաղորդում է, որ հարված է հասցվել սինագոգի մոտ գտնվող ապաստարանին։ Ականատեսների կադրերում երևում է հարվածի տարածքում բռնկված հրդեհը։



