Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել
Սաուդյան «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը։
Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում «Ալ Նասրը» 3:1 հաշվով հաղթել է «Ալ Ֆեյհային»։
Ռոնալդուն փոխարինվել էր 81-րդ րոպեին աջ ոտքի վնասվածքի պատճառով։
Այս խաղում Ռոնալդուն չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։



