Որ ի՞նչ էլի. չգիտե՞ս, որ Էրդողանի գիրքը գովազդելը բացասական արձագանք է ունենալու այստեղ. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց՝ Էրդողանի գիրքը գովազդելու գինը մեզ համար Հայրենիք է արժեցել, Արցախի գինն էր։

«Երբ դու գովազդում ես մեկի գիրքը, ում կինը բացահայտ քո գերիներին առևտրի առարկա դարձնելու մասին էր խոսում, հարց է ծագում՝ լա՛վ, դու տարրական գթասրտություն չունե՞ս քո հայրենակիցների նկատմամբ: Կամ չգիտե՞ս, որ Էրդողանի գիրքը գովազդելը բացասական արձագանք է ունենալու այստեղ: Դա մի գիրք է, որը գրվել է նրա համար, որ հիմնավորի Թուրքիայի պահանջը ՄԱԿ-ի Անվտանգության 5 անդամներին փոխելու հարցում՝ Թուրքիային ներառելով դրանց թվում: Չկա որևէ հիմնավորում, որը բավարար է՝ արդարացնելու համար նման քայլը: Ոնց որ գնաս Աթաթուրքի արձանի մոտ կանգնես ու նկարվես: Հունաստանի վարչապետն ու նախագահը հաստատ չեն գնում ու թուրքերի հետ բանակցելիս ասում՝ շնորհակալություն, որ գրավել եք Սուրբ Սոֆիայի տաճարը: Նույնիսկ Էրդողանն այնքան չի գովազդել իր գիրքը, որքան մեր իշխանությունը»,-ասաց թյուրքագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իսկապես մեծ ջանքեր է գործադրել, որ Հայաստանում այս իշխանությունների միջոցով ստեղծի այնպիսի տեղեկատվական պատրանք, որում թուրքերն աշխարհի ամենաբարի անձինք են, և մեզ հետ տեղի ունեցած հարցում մեղավոր ենք մենք, ոչ թե թուրքերը՝ բացելով մեր դռները Հանրապետության նվաճման համար:

«Ուստի մեր հասարակությանը պետք է անդադար բացատրել՝ ինչ կա թաքնված փայլփլուն թղթերի հետևում»,-ասաց Վարուժան Գեղամյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս