Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը զոհվել է Թեհրանում
Հաստատվել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է, հայտնում է Iranist տելեգրամ-ալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի զոհվելու մասին:
Ինչպես նաև իրանական լրատվամիջոցները հաստատել են ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարար Ամիր Նասիրզադեի զոհվելը:
Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ սպանել է իրանցի 40 բարձրաստիճան հրամանատարների:



