Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում է սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող։

Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:

Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի:

Էլ չեմ ասում կրթության որակի անկումը , որովհետև հաշվի առնելով գյուղից գյուղ գնալու անհարմարությունները, հատկապես ձմռանը, աշակերտների մեծամասնությունը պարզապես չի հաճախելու դպրոց:

Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով»։

Տեսանյութեր

Լրահոս