Թրամփը հայտարարել է, որ հույս ունի «գլխատել» Իրանի ղեկավարությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները հասցվում են «ժամանակացույցից առաջ», և ենթադրել է, որ այդ հարձակումների հնարավոր հետևանքներից մեկը Իրանի ղեկավարության «գլխատումն» է։
«Մենք սպասում ենք զոհերի նման մի բանի արդյունքում։ Մենք արդեն երեքն ունենք, սակայն սպասում ենք կորուստների, բայց, ի վերջո, դա շատ կարևոր կլինի ողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով գործողության ժամանակ Քուվեյթում զոհված երեք ամերիկացի զինվորներին։
Հարցին, թե ինչպիսի ելք կցանկանար տեսնել, Թրամփը նկարագրել է հնարավոր սցենարները։
«Կան շատ լավ արդյունքներ,- ասել է նա։ – Նախ՝ գլխատել նրանց, ազատվել մարդասպանների ու ավազակների մի ամբողջ խմբից։ Եվ կան շատ, շատ արդյունքներ։ Մենք կարող էինք անել կարճ տարբերակը կամ ավելի երկար տարբերակը»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իրանցի պաշտոնյաները շահագրգռված են ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակությամբ, սակայն հրաժարվել է հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն կդադարեցնի հարվածները դիվանագիտական ջանքերի ժամանակ։
«Ես չգիտեմ՝ կկարողանա՞ն նրանք գոհացնել մեզ։ Նրանք չկարողացան»,- ասել է նա։
Թրամփը կրկին հայտարարել է, որ հարվածներ է հասցրել այն պատճառով, որ իրանցիները «պատրաստ չէին դադարեցնել իրենց միջուկային հետազոտությունները» և «պատրաստ չէին հայտարարել, որ միջուկային զենք չեն ունենա»։



