Բաժիններ՝

Բահրեյնում իրանական հարվածից վնասվել է Crown Plaza հյուրանոցը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող Crown Plaza հինգաստղանի հյուրանոցի բարձրահարկ շենքը վնասվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից։

Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հյուրանոցը «կրել է նյութական վնաս, սակայն զոհեր չկան»։

Intercontinental Hotel Group-ը, որը Crown Plaza-ի սեփականատերն է, CNN-ին հայտնել է, որ հյուրանոցը վնասվել է վաղ առավոտյան տեղի ունեցած «միջադեպի» ժամանակ։

Պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 1-ի գիշերը Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանի կողմից արձակված առնվազն 45 հրթիռ և ինը անօդաչու թռչող սարք։

Մանամայում ԱՄՆ դեսպանատունը CNN-ին հայտնել է, որ հարձակման հետևանքով հյուրանոցում վիրավորներ կան։ «Մենք զգուշացնում ենք Բահրեյնում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ հյուրանոցները կարող են դառնալ ապագա հարձակումների թիրախ և խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Մանամայի հյուրանոցներից», – ասել է դեսպանատունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս