Աբու Դաբին պատրաստ է վճարել քաղաքում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը. հյուրանոցների կողմից կապահովվի անվճար կեցություն և սնունդ։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Լրացուցիչ հարցերի համար անհրաժեշտ է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝
📞+97126576283։
Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում։



