Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ. Վահե Դավթյան
Քաղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ:
Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելը դիվանագիտական խողովակներով ԱՄԷ-ին առաջարկել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ գրավելով երեք վիճելի կղզիները՝ Աբու-Մուսան, Մեծ և Փորք Թունբը:

1971 թ.-ից ի վեր նշված կղզիները Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են հանդիսանում:
Կղզիների ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ դրանք գտնվում են Հորմուզի նեղուցի մուտքի մոտ և, հետևաբար, թույլ են տալիս վերահսկել նավահանգիստներն ու Պարսից ծոց-Օմանի ծոց երթևեկության ուղիները:
Այս դիրքը թույլ է տալիս ոչ միայն հետևել և կառավարել լցանավերի ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում գործարկել ճնշման ու ստրատեգիական ազդեցության լծակներ տարածաշրջանային ուժերի վրա:
Ու դա Իրանի զինանոցի առանցքային տարրերից է՝ Մերձավոր Արևելքում ամենամասշտաբային հրթիռային համակարգի հետ մեկտեղ»։



