Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, նրան փոխարինելու ամենաքննարկվող թեկնածուներից մեկն է. իրանագետ
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը գրում է. «Թե ով՞ կարող է դառնալ Իրանի հաջորդ Առաջնորդ և ինչպե՞ս, կարող եք կարդալ «Իրանի պետական համակարգի ինը սյուները» 2025թ. հրատարակած իմ մենագրությունում:

Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո, ըստ Սահմանադրության, Իրանում սկսվում է նոր Առաջնորդի ընտրության գործընթացը։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ դա կատարում է Բանիմացների խորհուրդի՝ 88 հոգևորականներից բաղկացած մարմինը։ Մինչ պաշտոնական իրավահաջորդի ընտրությունը երկիրը կառավարվում է ժամանակավոր խորհրդի կողմից՝ նախագահի, դատական համակարգի ղեկավարի, Սահմնադրության պահապանների խորհրդի մեկ ներկայացուցիչ կողմից:
Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, մնում է ամենաքննարկվող թեկնածուներից մեկը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ունեցած կապերի շնորհիվ։ Սակայն իշխանության ժառանգական փոխանցումը լուրջ դիմադրության է հանդիպում Իրանում, քանի որ հակասում է Իսլամական հանրապետության սկզբունքներին և կարող է պառակտում առաջացնել էլիտայի մեջ։
Մյուս հավանական թեկնածուներն են․
• Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեի (դատական իշխանության ղեկավար)նրան Խամենեին դեռևս 2025 թվականին նշել էր որպես նախընտրելի իրավահաջորդ:
• Հասան Խոմեյնի (Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի թոռը, չափավոր բարեփոխական հոգևորական) Վերջին ամիսներին նրա դերը ուժեղացել է։
• Ալիռեզա Արաֆի — Պահապանների խորհրդի և Բանիմացների խորհրդի անդամ, Խամենեիին մոտ կանգնած գործիչ և այժմ ճգնաժամային խմբի անդամ:
• Ալի Ասղար Հեջազի — Խամենեիի աշխատակազմի ղեկավար։
• Մոհամմադ-Մեհդի Միրբաղերի Ղոմի Իսլամական գիտությունների ակադեմիայի ղեկավարը։
• Մոհսեն Արաքի — Բանիմացների խորհրսի անդամ։
Ըստ տեղեկատվության Բանիմացների խորհուրդը կհավաքվի այսօր՝ մարտի 1-ին»։



