Բաժիններ՝

Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 1-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանաքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կնետրոն։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասից, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի 1-ին փողոցից անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով։

Վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Ավագ Գոգչյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասերում կտրած-ծակած վերքերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս