Փաշինյանի մուննաթը, երբ քաղաքացին բացահայտեց, որ նրա քավոր Հայկ Ղալումյանի բարեկամին նշանակել են մանկապարտեզի վարիչ
Տավուշի մարզ քարոզչական այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի, որը տեղեկացրեց. «Անարդար ընտրություն է եղել Գանձաքարի մանկապարտեզի վարիչի պաշտոնի համար»:
Ըստ քաղաքացու՝ քննությունը հանձնել են, սակայն 13 տարի այդ մանկապարտեզում վարիչ աշխատած իր դստերը չեն նշանակել, այլ նշանակել են դպրոցի շախմատի ուսուցչին:

Ի դեպ, քաղաքացին այդ պահին դիմեց նաև Փաշինյանի կողքով քայլող նրա քավոր Հայկ Ղալումյանին` ասելով. շախմատի ուսուցչին մարզպետը ճանաչում է. «Դուք գիտեք, ձեր բարեկամն է…»:
Ղալումյանն էլ արդարացավ, թե՝ մարզպետը մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ կապ չունի:
SMS-ով նախարարների և այլ պաշտոնյաների գործից հանող-նշանակող, որոշումներ թելադրող, պատգամավորին մանդատից զրկող, բոլորի որոշումների մեջ իր քիթը մտցնող Փաշինյանը ուղիղ եթերում փորձեց իրավիճակը փրկել՝ ասելով, թե նշանակողն իր հայեցողությունն ունի. «Դա իմ թեման չի, ինձ ինչի ես ասում… համայնքն իր հարցը կլուծի»:
«Կողմնապահություն էլ պետք չի. Ղալումյանների բարեկամին նշանակեն, ես էլ անտեր-անտիրակա՞ն եմ… ես զինծառայող եմ եղել, հարենիքն եմ պահել, կռվին եմ մասնակցել…»,-հակադարձեց քաղաքացին՝ հենց ուղիղ եթերում հերթով թվարկելով մարզպետի` Փաշինյանի կողքով քայլող նրա քավոր Հայկ Ղալումյանի բարեկամներին:
Քաղաքացու ներկայացրած փաստերը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին. զրույցը ցանկալի հունով չգնաց, ու նա սկսեց բարձր տոնայնությամբ, մուննաթով խոսել քաղաքացու հասցեին.
«Ամեն մեկդ չգաք, ձեր հարցերը բրթեք առաջ… Էդ վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ ըտեղ` արգելում եմ, էդ մարդու աղջիկը չի՛ աշխատելու»:
Ստացվում է՝ հարցեր բրթելու իրավունք ունեն միայն Փաշինյանը, ղալումյանները, նրանց հետ փոխկապակցած անձինք, որոնք օգտվում են պետբյուջեից` միլիարդավոր դոլարների հասնող տենդերներից և իշխանական լծակներից, ՔՊ-ականները…
Քաղաքացին ընդամենը բացահայտում էր, որ 13 տարի այդ մանկապարտեզում վարիչ աշխատած իր դստերը գործից հանել են և նրա փոխարեն նշանակել Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի բարեկամին: Ի՞նչն էր սխալ ասում քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում:



