Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Պետեր Պելեգրինին Չինաստանում է պետական այցով։
Հրատարակության տվյալներով՝ հրեական պետության վարչապետը նաև մտադրված է ամերիկյան առաջնորդին տրամադրել իսրայելական հետախուզության տեղեկությունները Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի մասին։
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել էր 2026 թվականի ապրիլի 25-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում է թողարկվել Արիակե ծոցի և Յացուսիրո ծովի ափերի համար:
Reuters գործակալությունը պարզաբանում էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնելու հնարավորությունը, որոնց մատակարարումն երկիր արգելված էր 2020 թվականից։
ԵՄ-ն պլանավորում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը՝ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլյացիաների հաշվին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: «ԱՀՎ ստացվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս: Ընդգծվում է, որ եվրասիական ինտեգրմանը մասնակցելուց ստացվող եկամուտների զրոյացումը թույլ չի տա […]
Արարատի գագաթը բարձրացված նկարը դարձավ խորհրդանիշ այն բանի, որ գոյություն ունեն արժեքներ, որոնք բարձր են ցանկացած արգելքից
Նշենք, որ Զիդանը 2021 թվականից ի վեր մնացել էր առանց մարզչական աշխատանքի։
Նշենք, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ԵՄ-ին առնչվող որևէ հարց չի քննարկվել։
Պալատը նաև կոչ է արել ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով՝ կրճատվել է այն բանից հետո, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են քրդական հարցի կարգավորման և «շրջանակային նախագծի» թեման՝ այս գործընթացում ներգրավելով նաև ազգայնական ուժերի առաջնորդ Դևլեթ Բահչելիին։
Նախագծով սահմանվում է, որ ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները պետք է ունենան առնվազն մեկ հիմնական և մեկ պահեստային ելք։ Մուտքերն ու ելքերը պետք է լինեն ազատ և չարգելափակված, իսկ տարածքը՝ մաքուր ու չոր։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։
Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին, ինչը հարցման ամենացածր ցուցանիշն է հինգ ամիս տևած հակամարտության առաջին օրերից ի վեր։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել պարզաբանել իր նպատակները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրության, կասեցումը. այդ արտադրատեսակներն արդեն անվտանգ են, ինչը փաստվել է լաբորատոր փորձաքննությամբ:
ՀՀ-ում 3 օրում 165 անձ վճարել է 600 հազար դրամ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը ժամանել է Մադրիդ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Լիբանանը Բաղդադում կայացած բանակցությունների ընթացքում Իրաքին առաջարկել է նավթի տարանցման երթուղի դեպի Միջերկրական ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է The National-ը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այդ մասին X-ում հայտնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։
Բաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կարմիր ծովում հութիական «Անսար Ալլահ» շարժման սահմանած շրջափակման պատճառով Սաուդյան Արաբիայի՝ աշխարհում նավթի արդյունահանման ծավալներով Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր արտադրողի, նավթի արտահանումը կրճատվել է մոտ 50%-ով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր օմանցի և սաուդցի պաշտոնակիցների հետ առանձին հեռախոսազրույցներում Հորմուզի նեղուցի անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել, փոխանցում է Reuters գործակալությունը։