2026 թվականի հուլիսի 31-ից մեկնարկում է ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների վերահսկման նպատակով նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի գործնական իրականացման երկրորդ փուլը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը:
Եվրահանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրում Էլեկտրաէներգետիկայի համակարգման խմբի շրջանակում՝ կապված Դանուբի ռեկորդային ծանծաղելու պատճառով հունգարական «Պակշ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքի դադարեցման հետ, այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Պետեր Մադյարը նախազգուշացրել է մոտեցող էներգետիկ ճգնաժամի մասին։
ՀՀ կառավարությունն օրերս որոշում է ընդունել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Ենթադրվում է, որ սահմանափակումը կգործի կես տարվա ընթացքում։
«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»,- նշվել է հայտարարության մեջ։
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։
Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ կապված Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ նրա վիճահարույց ծրագրի հետ․ գրում է Euronews-ը։
Արարատցեմենտում շատ բան կա փոխելու, միայն գոմի դուռը չէ. Գևորգ Պապոյան
Որոշումը հուլիսի 30-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանն ասաց, որ Կառավարության անցած նիստում ձկնաբույծներին աջակցելու ծրագիր է քննարկվել։ Ճիշտ է, այն ամբողջովին չի լուծում իրենց խնդիրը, սակայն որոշ չափով իրավիճակը կմեղմացնի։
ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար․ գրում է РИА Новости-ն՝ Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։
Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Արմեն Հովասափյանը գրում է. «Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն հաղթանակը կորցնում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ տարիներ անց՝ պատմական հիշողության համար մղվող պայքարում։
Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ի դաշնակիցներից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան կազմակերպության նախագահի կողմից Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի դեմ բողոքի․ հայտնում է Sky News-ը։
Իտալիայի առողջապահության նախարարությունն զգալիորեն ընդլայնել է օդերևութաբանական վտանգի առավելագույն (կարմիր) մակարդակի գործողության գոտին՝ անոմալ տապի առավելակետի պատճառով: Օգոստոսի 1-ին արտակարգ նախազգուշացումը կընդգրկի երկրի 19 քաղաքներ: Այդ մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքից:
ԱԺ ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին պարգևատրելու վերաբերյալ։
Միգուցե այս մարդկանց քիմքին իմ դիրքորոշումները հաճո չեն եղել, բայց դա ինձ հետաքրքիր չէր. Դրմեյան
Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»․ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների նորմալացումը։
Ես հաշտ չեմ և հաշտ չէի Հայաստանում տիրող իրավիճակի հետ. Լիպարիտ Դրմեյան
Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների։
Ձեռքս մաքուր է, խիղճս՝ հանգիստ. Նիկոլ Փաշինյանը պետք է հերքի իր ասածը. Լիպարիտ Դրմեյան
Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում պայթեցրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք, նրանց տվյալների համաձայն, օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի շիա շարժման զինված ջոկատների կողմից։ Բոֆոր լեռնաշղթայի շրջանում գտնվող օբյեկտները պայթեցնելու համար օգտագործվել է շուրջ 700 տոննա պայթանյութ։
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Գինու վաճառքից Հայաստանի արտահանման հասույթի գրեթե 70 %-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին։ Միավորումից հանրապետության դուրս գալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել գինու արտահանման զգալի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վիճակագրական ծառայությունների տվյալները։
Ես էլ կցանկանայի իմանալ՝ 2 պետական մարմինների միջև գրագրությունը մամուլում ո՞նց հայտնվեց. Դրմեյան
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։