Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպայի և հրամանատարի։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»,- նշվել է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ «Ալ-Աբեդը զբաղվել է Գազայի հատված զենքի մաքսանենգությամբ, նպաստել է մաքսանենգ թունելների կառուցմանը և զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպությունների ռազմական ստորաբաժանումներին»։

Ըստ հայտարարության՝ վերջին ամիսներին նրանք մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին և Իսրայելի քաղաքացիական անձանց։

Նաև նշվել է, որ զինյալները «սպառնալիք են ներկայացրել իսրայելական զորքերի համար և վերացվել են ճշգրիտ ավիահարվածների արդյունքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031