Բաժիններ՝

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների։

«Առկա է այն վտանգը, որ «ամբողջ Եվրոպան կրակի մեջ կհայտնվի», – լրատվամիջոցը մեջբերում է ԵՄ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման գծով համակարգման կենտրոնի ստորաբաժանման ղեկավար Մարիա Զուբերի խոսքը։

Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Գիլիերմո Ռեյնը նախազգուշացրել է, որ ազգային ուժերի սպառումը, հատկապես՝ ավիացիայի, եվրոպական երկրներին կզրկի միմյանց օգնություն ցուցաբերելու  հնարավորությունից, ինչն «զգալիորեն կնվազեցնի Եվրոպայի՝ խոշորագույն անտառային հրդեհները մարելու կարողությունը»։

Ընդգծվում է, որ Հունաստանը, Իտալիան և Կենտրոնական Եվրոպայի մի մասը առավել խոցելի կդառնան անտառային հրդեհների նկատմամբ։

Եվրոպան վերապրում է վերջին տարիների ամենաշոգ ժամանակաշրջաններից մեկը. առավել շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Ֆրանսիայի անտառները կրակի ճիրաններում են։ Ինչպես հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրը ռեկորդային թվով անտառային հրդեհների հետ է բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031