Երևան-ԵԱՏՄ-ԵՄ. «առևտրային» բանավեճն ավելի ու ավելի է քաղաքականացվում

ՀՀ կառավարությունն օրերս որոշում է ընդունել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու մասին։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Ենթադրվում է, որ սահմանափակումը կգործի կես տարվա ընթացքում։

Արգելքը տարածվում է ոչ միայն երրորդ երկրներից տոմատի մածուկի ներմուծման, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից դրա փոխադրման և ԵԱՏՄ այլ երկրների տարածքով տարանցման վրա: Կառավարությունում նշել են, որ միջոցառումն ընդունվել է տոմատի մածուկի ներկրմամբ զբաղվող ընկերությունների և հայկական հումքից արտադրանք տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև տեղական արտադրողներից լոլիկի գնման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Նշվում է, որ հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքի արտահանման և տարանցման նկատմամբ «մի շարք երկրների կողմից սահմանված» սահմանափակումները հանգեցրել են մրգերի և բանջարեղենի, այդ թվում՝ ջերմոցային լոլիկի մատակարարումների ծավալների կրճատմանը: Արդյունքում, նախկինում արտահանման համար նախատեսված ջերմոցային լոլիկի զգալի մասն այժմ իրացվում է ներքին շուկայում, իսկ դա էլ իր հերթին՝ հանգեցրել է բաց գրունտում աճեցված լոլիկի պահանջարկի նվազմանը:

Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել էին դեռ մայիսի վերջին։ «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել (և շարունակում է դա անել) տարբեր կատեգորիաների ապրանքների ներմուծման վրա՝ դա բացատրելով անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումներով:

Կարդացեք նաև

Հաջորդաբար արգելքի տակ են հայտնվել ծաղիկները, բանջարեղենը, մրգերը, ձկնամթերքը (Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններում կուտակվել է շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ, որը հնարավոր չէ արտահանել Ռուսաստան։ Արտադրողներն արդեն սկսել են այն վաճառել ներքին շուկայում գրեթե ինքնարժեքով՝ կիլոգրամը 1700-1800 դրամով, հայտարարել է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը։

Նա խոստովանում է, որ արտահանումը դեպի Եվրոպա արագ վերակողմնորոշելն անհնար է.

«Փակել 30-ամյա շուկան և անմիջապես նույն ծավալներով դուրս գալ նոր շուկա՝ անիրագործելի խնդիր է։ Եվ խնդիրը միայն ձկան մեջ չէ, դա վերաբերում է ցանկացած արտադրանքի»։ Բացի ԵՄ-ից, դիտարկվում են ԱՄՆ-ի և Պարսից ծոցի միապետությունների շուկաները, սակայն խնդրի լուծումը ժամանակ կպահանջի։

Ներկայումս Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում պոտենցիալ արտասահմանյան գործընկերների հետ, սակայն հույս ունենալ, որ նոր շուկաները կկարողանան արագ ընդունել հայկական արտադրանքի ամբողջ ծավալը, իրատեսական չէ), իսկ հետո՝ հայկական ծագում ունեցող գրեթե ամբողջ կարանտինային արտադրանքը։  Հուլիսի 27-ից Ռուսաստանը նույնպես ամբողջությամբ փակել է հայկական կաթնամթերքի շուկան։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, հերթական արձակուրդից դուրս չգալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ «Արմենպրես»-ի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների շուրջ․.. Փաշինյանն ընդգծել է, որ ՌԴ շուկա հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային բազային և Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացմանը, ինչի մասին նշված է ս.թ. մայիսի 29-ին ընդունված ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, Փաշինյանն ընդգծել է, որ «գործնականում դա հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Երևանը պաշտոնական հայտ ուղարկի Եվրոպական միություն՝ ԵՄ-ին անդամակցելու համար, և երբ այդ թեման առարկայական բնույթ ստանա»: Միաժամանակ, վարչապետը վերահաստատել է «նշված հարցերը բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը»:

Ակնհայտ է, որ Փաշինյանին Կրեմլ շտապ զանգին ստիպել են ֆերմերների զանգվածային բողոքի ակցիաները, որոնք զգալի վնասներ են կրում ռուսական սահմանափակումներից, որոնք արդեն տարածվել են նաև ձկնամթերքի, կաթնամթերքի և այլնի վրա։ Հայաստանի գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության արտահանման ավելի քան 90%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային, մինչդեռ երկրի իշխանությունները հայտարարում են մատակարարումների այլընտրանքային ուղղությունների որոնման մասին:

Այսպես, վերջերս Եվրահանձնաժողովը 52 մլն եվրո է հատկացրել Երևանին մասնավոր սեկտորին աջակցելու համար, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ շուկան բաց կլինի Հայաստանից թարմ գյուղմթերքի 99 տոկոսի և ոչ ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանքի 90 տոկոսի համար: Ընդ որում, նույնիսկ Փաշինյանն է խոստովանում, որ այդ հնարավորություններից արագ օգտվել չի ստացվի, քանի որ Եվրամիության գործող ներմուծման ընթացակարգերը Հայաստանի համար իրենց կանոնադրական ժամանակով հազիվ թե փոխվեն։

Հայկական դեսպանատունը հրապարակել է հինգ մթերային խանութների ցանկը, որտեղ կարելի է միրգ գնել Փարիզում և Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի որոշ քաղաքներում, սակայն դա, մեղմ ասած, չափազանց բավարար չէ և չի կարող դիտարկվել այլ կերպ, քան ոչ այնքան հմուտ PR ակցիա։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ հայկական արտադրանքի համար Եվրոպական արտոնությունները տարածվում են նաև ԵՄ-ի հետ ասոցացված 40 երկրների վրա (համաձայն ԵՄ-ի հետ ասոցացման պայմանների), օրինակ, Արևմտյան Աֆրիկայի կամ Մաղրիբի Ագրո-և տեքստիլ արտադրանքի հետ, որոնք վաղուց ասոցացվել են ԵՄ-ի հետ, որոնք օգտվում են ԵՄ-ում (և արտասահմանյան տարածքների մեծ մասում՝ Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Դանիական Գրենլանդիայում) արտոնություններից։

Երևանում չեն հոգնում հայտարարել, որ մտադիր են շարունակել աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով Կրեմլի լակոնիկ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վլադիմիր Պուտինը հաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում ընդունված Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են Եվրամիությանն անդամակցելուն:

Մասնավորապես, շեշտվել է Հայաստանում հնարավոր սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ հետագայում ԵԱՏՄ-ի կազմում գտնվելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»։

Մոսկվայում անփոփոխ կերպով նշում էին, որ երկու միավորումներին մասնակցության համատեղումն անհնար է՝ համարելով, որ Հայաստանը պետք է որոշի հետագա արտաքին քաղաքական կուրսը՝ այն հաստատելով հանրաքվեով։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ մյուս մասնակիցները՝ ներառյալ դրան ասոցացված Ուզբեկստանը և Կուբան, Հայաստանի հետ առևտրի սահմանափակումներ չեն մտցնում. այլ հարց է, որ դրա ցուցանիշները տատանվում են զրոյի շրջակայքում։

Կարծում ենք, ամենևին պատահական չպետք է լինի, որ իրեն բնորոշ պոպուլիստական ոգով Փաշինյանը հայտարարում է (հնարավոր է՝ ոչ առանց դրսի հուշման), թե ԵԱՏՄ ներսում արտահանման սահմանափակումների հետ կապված իրավիճակը հենց այդ միավորման խնդիրն է, որն իբր փաստացի կաթվածահար է և չի կատարում իր գործառույթները։ Հայաստանն օրինական իրավունք ունի իր համար զարգացման այլընտրանքային ուղղություններ ձևավորելու և մտադիր է հետևողականորեն շարժվել այդ ճանապարհով, իսկ այն դարաշրջանը, երբ երկիրը չուներ այլընտրանքներ, ըստ Փաշինյանի, ավարտվել է։

«Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կդառնա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ Իսկ հուլիսի 30-ին կառավարության ղեկավարը ներկայացրեց հերթական նախապատրաստված թեզը՝ չբացառելով դատական քննությունները և դիմումը արբիտրաժ՝ Հարավկովկասյան երկաթուղու (Ռուսական երկաթուղիների՝ «ՌԺԴ»-ի դուստր ձեռնարկություն) հետ կապված հարցերով։ Երևանը տրանսպորտային ցանցը համարում է իր սեփականությունը և մտադիր է ինքնուրույն տնօրինել այն։

«Օրինակ՝ կարող են հայտնվել բաներ, որոնց համար մենք 30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա վարձակալության համար տարեկան 2 միլիարդ դոլար կխնդրենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ հույս ունի Մոսկվայի հետ պայմանավորվել բարեկամական ճանապարհով։

ՀԿԵ-ի հարցը միջազգային արբիտրաժին հասցնելը հղի է Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներով և ներդրումային միջավայրի վատթարացմամբ, կարծում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Կոնցեսիոն համաձայնագիրը թույլ է տալիս միակողմանի լուծում, սակայն այդ դեպքում Հայաստանը հերթական անգամ կհայտնվի միջազգային տնտեսական հերթական սկանդալի կենտրոնում։ Այդպես արդեն եղել է «Էլեկտրացանցերի» պատմության մեջ, որը հասել է Ստոկհոլմի արբիտրաժին։ Բացի այդ, Երևանը, հնարավոր է, ստիպված լինի ռուսական կողմին մոտ 270-280 մլն դոլարի փոխհատուցում վճարել։

Ի դեպ, ենթադրություն կա, որ իրականում Փաշինյանն ընդհանրապես ակնարկել է ոչ թե ՀԿԵ-ի, այլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին։

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031