Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով կին է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու ցանկությունը կարող է տապալել 2030 թվականի մրցաշարի անցկացումը։ Այս մասին հայտնում է El Español-ը։
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հրապարակել է թիմի նոր ավագի անունը։
Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 21-ի։ Ինչպես տեղեկանում ենք «Reuters» գործակալությունից, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հանդես է եկել ուղերձով իր պաշտոնական տելեգրամյան ալիքում։
Արմեն Հովասափյանը գրում է. «Խրուշչովյան ցիլինդրով հայտնի անձը, ով այսօր առավոտյան հպարտ ու «գործունյա» դեմքի իմիտացիայով ֆռֆռում էր հրապարակում, վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղված է բացահայտ քաղաքական ռեկետով, և փաստացի մարդկանց սեփականությունը խլելու գործով։
Օմանի ափերից 11 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում լցանավ է հարվածների ենթարկվել։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։
Հաջորդ շաբաթ Փաշինյանի պատճառով ազգովի գետինն ենք մտնելու. Հայկ Մամիջանյան
Ռյազանի և Վոլոգդայի մարզերում ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, որոնք կապված են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԱԾ-ն։
«Հայփոստի» տնօրենը կոռուպցիայի, կլիենտիզմի, նեպոտիզմի անմռունչ թշնամի, արդարամիտ ու անդրդում պետականամետ Հայկ Կոնջորյանի կինն է: Բայց Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում, նույն սկզբունքները իրեն, իր ընտանիքին ու իր թիմին չեն վերաբերվում:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Էդ Միլիբենդին հայտնել է, որ Թեհրանի կողմից ագրեսոր համարվող պետությունների հետ ցանկացած համագործակցություն «անընդունելի» է և միջազգային իրավունքի համաձայն կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ, հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն՝ պարզելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։
Հուլիսի 28-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հանձնարարականով ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կմ-երին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Այսօր` օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ին։
Իսպանական Մելիլիայում Մարոկկոյից եկած միգրանտները շարունակվում են գրոհել սահմանը։ Իսպանական Սեուտա անկլավ թափանցած որոշ միգրանտներ պնդում են, թե մարոկկացի ոստիկաններն իբր օգնել են իրենց հատել սահմանը։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times թերթը։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի վթար է եղել։
Թրամփը չի բացառել, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Այսպես նա արձագանքել է լրագրողի «կանխատեսմանը», որը հնչեցվել էր հարցազրույցի ընթացքում։ Այս մասին փոխանցում է rbc.ru-ն։
Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից` դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի, գրել է գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կատարվեց Ավան գյուղի Սուրբ Աստվածածին՝ 5-րդ դարի խոնարհված եկեղեցում:
Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը:
Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները Իրանի ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր նոր հարվածների մասին «խելագարություն» են, գրում է Tasnim-ը։
Նշենք, որ վերջինս վերցնելու է պատգամավորական մանդատը և տեղափոխվելու է Ազգային ժողով։
Ռուսաստանի գիշերային հրթիռային հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 9 մարդ, ևս 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն Արման Փիրոյանն անդրադարձել է կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը հարված են հասցրել Օրմուզի նեղուցում գտնվող երկու նավթատար տանկերի և ստիպել դրանք կանգ առնել՝ «չարտոնված երթուղով» անցնելու փորձից հետո, փոխանցում է Mehr-ը:
Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հայտնել է, որ լատվիա-բելառուսական սահմանը ժամանակավորապես փակվել է «տեխնիկական պատճառներով», հաղորդում է LSM։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի այդ օբյեկտներն օգտագործվել են տարբեր նշանակության հրթիռային զենքի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման և առաքման համար:
ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են վերջին ժամանակների ընթացքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ամենամասշտաբային ռմբակոծություններից մեկը, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ: