Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։

«Նշել եմ, Կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և բացարձակ թափանցիկություն, այլև շարունակաբար բարձրացնի իր արդյունավետությունը և լիարժեք օգտագործի իր արտադրական ներուժը։

Հավելել եմ, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները շարունակելու են աշխատել գործարանում։

Գործարանի կառավարչին և անձնակազմին մաղթել եմ արդյունավետ աշխատանք»- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գևորգ Պապոյանը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031