Ռուբեն Ռուբինյանի «յուրահատուկ» ժեստը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին

ԱԺ ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին պարգևատրելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

Պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին պարգևատրել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով»,- նշված է Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում, որը հրապարկվել է ԱԺ կայքում։

Նշենք, որ ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեքն Սիմոնյանի թիմակիցները՝  նրա խոսնակը, օգնականները, խորհրդականները, հերթով ազատման դիմումներ են գրել։

Կարդացեք նաև

Օրերս լրատվամիջոցները գրել էին նաև, որ պաշտոնը կլքի նաև Դավիթ Առաքելյանը, ով ևս համարվում է Ալեն Սիմոնյանի թիմակիցը։

Ստացվում է՝ Ռուբեն Ռուբինյանը «յուրահատուկ» ժեստ է արել՝ պաշտոնը լքելուց առաջ պարգևատրելով Դավիթ Առաքելյանին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Դավիթ Առաքելյանն ազատվել էր ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Ի դեպ, Ռուբեն Ռուբինյանը դեռ ԱԺ նախագահի պաշտոնը չստանձնած, օրերս կարգադրություն էր ստորագրել՝ ԱԺ-ում այսպես ասած՝ անվտանգութւյան կանոնների սահմանելու ու հաստատելու, այդ թվում՝ նաև լրագրողների աշխատանքը սահմանված հատուկ տարածքում իրականացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031