Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների նորմալացումը։

Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է պետությունների միջև հարաբերությունների նորմալացումը։ ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ «երկու երկրներն էլ շատ կցանկանային, և դա կարող է տեղի ունենալ»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթը հավելել է, որ ԱՄՆ նախագահը լավատեսությամբ է նայում Ռիադի հետ միջուկային գործարքի շուրջ վերջնական համաձայնության հասնելու հեռանկարներին։

Հուլիսի 22-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից Թագավորության խաղաղ միջուկային ծրագրի աջակցության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը։ Փաստաթղթում նշվում է, որ այն նախատեսված է մի քանի տասնամյակների համար և կոչված է «ամերիկյան ընկերությունների համար լայն հնարավորություններ բացելու Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին մասնակցելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031