Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան երկրորդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է. «Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ»։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու փոխարեն ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%։ Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
«Հարաբերությունները ղեկավարների անձերով պայմանավորել պետք չէ, Փաշինյանին Ռուսաստանն աջակցել է 2021 թվականի ընտրություններում»,- այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտին՝ պայմանավորված ղեկավարների անձերով։
Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանություններն, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 34% մաքսատուրքեր սահմանելու որոշման, որոշում էին ընդունել ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ստացվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 34%-ի չափով
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են ռուսական մոտ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվներ։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթների ժամանակացույցը:
Թրամփը մաքսատուրքերից բյուջեի եկամուտ է խոստացել 6-7 տրիլիոն դոլարի չափով
Շուրջ 400 փրկարար դեռ փլատակներում որոնում է ողջ մնացածների։
Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կառավարությունում հանդիպում էին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով:
Քասախցիներն իրավունք ունեն պայքարել, բայց նրանց պայքարին չեմ միանա. պռոշյանցի
Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում ատելության, թիրախային խտրականության և պառակտիչ քարոզչության շարունակական ալիքի, որը ուղղված է Արցախի ժողովրդին և ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիներին։ Այս հռետորաբանությունը բխում է ոչ թե հասարակության խորքից, այլ իշխանության կողմնակից պետական պաշտոնյաներից, նրանց մերձավոր շրջանակներից և նրանց աջակիցներից։ Սա ոչ միայն խոր ցավ է պատճառում, մտահոգում մեզ, այլ նաև միանշանակ վտանգում է մեր ժողովրդի միասնությունն ու ուժը։
Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներըկառավարությունում հանդիպում էին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով: Համայնքների բնակիչներին տեղեկացրել են, որ այսուհետ՝ որպես մարզերի բնակիչներ, իրենց երթևեկությունը կազմակերպվելու է «Մուլտիգազելներով», որոնց ուղեվարձը 200-250 դրամ է լինելու, և բացի դրանից, գիծն է կար-ճացվելու. Մարդիկ, ըստ իրենց տեղեկությունների, հասնելու են մինչև ժողովրդի մեջ հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ», ապա տրանսպորտ փոխեն ու հասնեն իրենց վերջնական նպատակակետին:
Որպես ամփոփում ասեմ՝ աշխարհն առաջ է գնում, իսկ դուք ստեղծել եք ձեր գաղջ ու կեղտոտ շրջակա միջավայրը, դոփում եք այդ կետում ու ձեզ բավարարված համարում: Ընտրությունը ձերն է: Ես իմ ուղին ունեմ, դուք՝ ձերը:
#ՀԻՄԱ. ՊՌՈՇՅԱՆ ԵՎ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների ընթացքից, ելքից կախված է նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։
Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։
Այս տարվա մարտի 1-ից Միութենական պետության տարածքում սկսել են գործել կապի և տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու հարմարավետ սակագներ։
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ նամակագրությունից հետո կողմերը պայմանավորվել են բանակցությունների առաջին փուլն անցկացնել ապրիլի 12-ին Օմանում
Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյաանը:
Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Թեհրանը մտադիր չէ առանց միջնորդների շփվել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ն ժամանակին խախտել է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։
Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովն ասել է, որ եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները։
ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, և խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Միջխորհրդարանական միության հոբելյանական վեհաժողովը տեղի է ունենում ապրիլի 5-ից 9-ը Տաշքենդում։ Դրան մասնակցում են մոտ 2000 պատվիրակներ աշխարհի 180 երկրներից, 15 դիտորդ պետություններից, ինչպես նաև ավելի քան 25 միջազգային և միջխորհրդարանական կազմակերպություններից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին տուգանել օրական մինչև 998 դոլարով՝ արտաքսման մասին որոշումն ստանալուց հետո երկիրը լքելուց հրաժարվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը։