Պռոշյանի 25 համարի հարցը լուծվել է, Քասախի 59 համարը հանում են. ի՞նչ են ասել կառավարությունում

Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներըկառավարությունում հանդիպում էին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով: Համայնքների բնակիչներին տեղեկացրել են, որ այսուհետ՝ որպես մարզերի բնակիչներ, իրենց երթևեկությունը կազմակերպվելու է «Մուլտիգազելներով», որոնց ուղեվարձը 200-250 դրամ է լինելու, և բացի դրանից, գիծն է կար-ճացվելու. Մարդիկ, ըստ իրենց տեղեկությունների, հասնելու են մինչև ժողովրդի մեջ հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ», ապա տրանսպորտ փոխեն ու հասնեն իրենց վերջնական նպատակակետին:

Հանդիպումից հետո պռոշյանցիներից մեկն ասաց՝ 25 համարի հարցը լուծվել է, չի մտնի Պռոշյան գյուղ, բայց մինչև նախկին Պաշտպանւթյան նախարարի շենքի մոտ կհասնի, բայց 59 համարը հանելու են, և Քասախի ներկայացուցիչը հանդիպումից դժգոհ ու վրդովված է դուրս եկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս