Էս իշխանությունը վախենում է ինքն իրենից. ուղղակի պետք է ժողովրդական մեծ ալիք

Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կառավարությունում հանդիպում էին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով:

Համայնքների բնակիչներին տեղեկացրել են, որ այսուհետ՝ որպես մարզերի բնակիչներ, իրենց երթևեկությունը կազմակերպվելու է «Մուլտիգազելներով», որոնց ուղեվարձը 200-250 դրամ է լինելու, և բացի դրանից, գիծն է կարճացվելու. Մարդիկ, ըստ իրենց տեղեկությունների, հասնելու են մինչև ժողովրդի մեջ հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ», ապա տրանսպորտ փոխեն ու հասնեն իրենց վերջնական նպատակակետին:

Հանդիպումից հետո պարզ դարձավ՝ 25 համարի հարցը լուծվել է, չի մտնի Պռոշյան գյուղ, բայց մինչև Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ կհասնի, բայց 59 համարը հանելու են, և Քասախի ներկայացուցիչը հանդիպումից դժգոհ ու վրդովված է դուրս եկել:

Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց՝ Պռոշյան համայնքը ամբողջությամբ ընդդիմացել է, նրանց հարցը լուծվել է, բայց քասախցիները չեն ըմբոստացել:

Կարդացեք նաև

«Էս իշխանությունը վախենում է ինքն իրենից. ուղղակի պետք է ժողովրդական մեծ ալիք»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, քասախցիները հավանաբար հաշտվել են ավելի թանկ երթևեկելու մտքի հետ:

Վերջինս նկատեց՝ ժողովուրդը դեռ տաք է, չի զգում՝ ինչ են բերում այս իշխանություններն իրենց գլխին:

«Գույքահարկ, տրանսպորտ, հարկեր, այլ հարցեր… Ամեն բան անում են, իսկ ժողովուրդը միասնաբար դուրս չի գալիս»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս