«Նիկոլը չէ՞ Ալիևի հետ նստում ու վեր կենում, հետո ասում էր, թե բավականին կիրթ մարդ է, հիմա քանի որ իրենք էլ են կրթվում, թող գնան Ալիևին ասեն՝ դուրս եկեք մեր տարածքներից, մեր տարածքները տվեք ու գնանք խաղաղության։ Բայց վստահ եմ, որ չեն ասելու, ու Ալիևն էլ չի անելու, որովհետև իրենց նման «կիրթ ու կառուցողական է»»,- ընդգծեց Արարատ Աղաբեկյանը։
«Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու չպետք է դա անենք, այն է, որ 1.5 տարվա ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 23-ից, վերադարձի որոշման իրավական հիմնավորման հարցը ներառվել է միջազգային իրավական փաստաթղթերում, Եվրախորհրդարանի որոշումներում, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում, մասնավորապես՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի վերաբերյալ: Մենք ունենք բազմաթիվ էական իրավական հիմքեր այդ վերադարձն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ ձեր քարտերը սեղանին թողնելն ու հեռանալն ավելի վատ է, քան պահանջների բավարարումը: Դա նշանակում է՝ մեջքով շրջվել իրավունքի ուժին և միջազգային իրավական համակարգին»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հնուց եկած ավանդույթ կա, որ դեկտեմբերի 31-ից առաջ որևէ օր նախ ամբողջ գյուղում հավաքվեն, նշեն Ամանորը, իսկ դեկտեմբերի 31-ին յուրաքանչյուրն իր տանը սեղան բացի ու հյուրասիրի արդեն տուն եկած հյուրերին՝ հարևաններին, հարազատներին։
«Լացով ու ծիծաղով ասացինք՝ Շուռնուխի այս հատվածը մի հանձնեք, հայկական է, մեզ ասում էին՝ որոշված բան է, թույլ մարդիկ եք, իրավունք չունեք նման միջազգային հարցեր առաջ քաշեք»,- ասաց մեր զրուցակիցը և ընդգծեց՝ Շուռնում 13 տները, որոնք հանձնվեցին թշնամուն ու դրանց փոխարեն կառուցվեցին նորերը, տրվել են բնակիչներին և փաստաթղթի մեջ գրված է՝ պետության կողմից նվիրատվություն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Խոստացած բնակելի թաղամասի շինարարությունը դեռ ավարտին չի հասել: Բնակիչներն էլ համբերությամբ սպասում են Կառավարության հերթական խոստման կատարմանը: Շուռնուխի բնակչուհի Նարինե Խուրշուդյանն ամուսնու հետ ապրում է հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Շուռնուխում, մի փոքր տնակում:
2020թ. դեկտեմբերի 29-ին՝ աղետաբեր 44-օրյա պատերազմից 50 օր անց, տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։