
ՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայություն

Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Սադախլոյի անցակետով Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի պահոցում 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել։
Ըստ NewsGeorgia-ի՝ գերատեսչությունում ընդգծել են, որ ոստիկանության հետ համագործակցելով՝ օրենքով արգելված կամ սահմանափակված ապրանքների (ներառյալ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի) նկատմամբ մաքսային խիստ հսկողությունը շարունակվելու է։