ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico

Մարկ Ռյուտեն կզբաղեցնի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, երբ դաշինքի բոլոր 32 անդամների համաձայնել են, որ Նիդեռլանդների հեռացող վարչապետը կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, գրում է Politico-ն։

Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունից հետո Ռումինիան վերահաստատել է իր աջակցությունը Ռյուտեին, իսկ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հանել է ՆԱՏՕ-ի գլխավոր պաշտոնում իր թեկնածությունը: Ազգային պաշտպանության գերագույն խորհրդի նիստի ժամանակ Յոհանիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ծանուցել է իր թեկնածությունը հանելու մասին:

Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ, որոնք կորոշեն ռազմական դաշինքի ճակատագիրը:

Ռյուտեի ճանապարհը դեպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոն երկար տևեց։ Նա քարոզարշավը սկսել էր նախորդ տարվա նոյեմբերից։ Ռյուտեին քննադատել են, որ բավարար չափով չի անում Արևելյան Եվրոպայի երկրներից աջակցությունը մոբիլիզացնելու ուղությամբ, որոնք մինչև 2014 թվականը կասկածի տակ էին դրել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին նրա աջակցությունը:

ԵՄ հինգերորդ ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրի վարչապետի պաշտոնում 14 տարվա ընթացքում Ռյուտեին մշտապես չէր հաջողվում Նիդեռլանդների պաշտպանական ծախսերը հասցնել ՆԱՏՕ-ի հայտարարած ՀՆԱ-ի 2 տոկոս թիրախին: Սակայն ՆԱՏՕ-ի վերջին տվյալներով՝ Նիդեռլանդները վերջապես 2024-ին կհասնի այդ ցուցանիշին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930