 
                        Եվրո-2024. Սերբիան խուսափեց պարտությունից Սլովենիայի դեմ խաղում
 
                                    Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (C խումբ) Սլովենիան խաղաց Սերբիայի հետ:
Մյունխենում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձակագրվում: Վիճակագրությամբ էլ հավասար պայքար էր ծավալվել:
Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Սլովենիան իրացրեց իր պահը` առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարնիչնիկը: Բաց թողած գնդակից հետո սերբերը ամեն կերպ փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն Սլովենիան ոչ միաjն հստակ էր գործում պաշտպանությունում, այլ նաև լավ հակագրոհում էր: Սերբերին հաջողվեց խաղի ավելացած րոպեին` անկյունայինի խաղարկումից հետո, հավասարեցնել հանդիպման հաշիվը: Գոլը խփեց Լյովիչը:
Սլովենիա-Սերբիա`1:1:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Սլովենիան կխաղա Անգլիայի, իսկ Սերբիան` Դանիա դեմ: Խաղերը կկայանան հունիսի 25-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        