
«Արարատ-Արմենիա»-ն նորեկ ունի

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել գանացի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսին։
Օկանսիի վերջին ակումբը Բելգիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լիերսն» է։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնականում բելգիական թիմերի կազմում («Էյպեն», «Կորտրիկ», «Վասլանդ-Բեվերեն»):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում պայքարը պետք է սկսի երկրորդ փուլից` մրցելով Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» հետ։ Առաջին խաղը կկայանա Մոլդովայում հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին։