 
                        Մայամիում ձերբակալվել է ռեփեր Թրևիս Սքոթը
 
                                    Մայամիում ձերբակալել են ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթին: Այս մասին տեղեկացնում է BBC–ն:
Ռեփերին ձերբակալել են տեղական ժամանակով 04:35-ին: Նա կասկածվում է օրինազանցության, հարբած լինելու մեջ, որով խախտել է հասարակական կարգը, վտանգել է մյուսներին:
Տեղական WSNV-7 լրատվական կայանը հաղորդել է, որ ձերբակալությունը կապված է Մայամի Բիչ Մարինայում նավի վրա տեղի ունեցած անկարգությունների հետ:
Թրևիս Սքոթը Գրեմմի մրցանակի հավակնորդ է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        