Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջությանը, այլ ոչ մասնավոր անձերի բարորությանը
Ղազախստանում հունիսի 25-27-ը քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների մանրամասները:
Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, նա ազատ արձակվեց։
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:
«Պատմության մեջ երկու դեպք է եղել, որ Առաքելական եկեղեցին փրկել է հայրենիքն ու հայ ազգին։ Առաջին անգամ փրկել է Ներսես Աշտարակեցին՝ մահմեդական դառնալուց, երկրորդ անգամ Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ 1918 թվականի Սարդարապատի գոյամարտը կազմակերպելով։ Այսինքն՝ երկու անգամ էլ նախաձեռնողները եղել են հոգևորականները, նրանց շնորհիվ ազգը փրկվել ու հասել է 21-րդ դար։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոստացել է «հաջորդ դրական քայլերը» Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հարցում։
Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։
Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց:
«Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար». այս հայտարարության հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։ Հունիսի 12-ին ՔՊ-ականը շնորհակալություն էր հայտնել ոստիկաններին, երբ նրանք ՀՀ քաղաքացիների ուղղությամբ կիրառել էին հատուկ միջոցներ, որոնց տեսակների մասին, ի դեպ, ՆԳՆ-ն դեռևս ծառայողական քննություն է իրականացնում։
Հհունիսի 27-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում «Հանուն խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի» գլխավոր քարտուղարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մայիս ամիսներին։
Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ երկու երկրներին, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և երկրների բարգավաճ և ավելի ապահով ապագայի համատեղ հանձնառության վրա։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ պաշտոնական հանդիպում է, ինչը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է ավելի խորը և պրակտիկ։ Նա նաև իր հիացմունքը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի առաջնորդության նկատմամբ։
Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարոււմ է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։
Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է եվրոգոտուն (2023 թվականի հունվարի 1-ին):
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անունից շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի ընտրանուն հաղթելու համար և հայտնել, որ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի պարգևավճար է հատկացնում թիմին։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Երբ գործատուն միգրանտներին աշխատանքի է ընդունում, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:
Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։
Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։
Հայաստանը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում․ Արարատ Միրզոյան