Որպեսզի նախկին մարզպետը նաև «հոգով նախկին» չդառնա, նրան պետք է հյուրասիրել կարկանդակի մի նոր կտոր. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ահա, խնդրեմ, նորանշանակ «խորհրդականը» ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ խորհուրդներ պետք է տա Փաշինյանին, տալիս է միանգամայն անկեղծ պատասխան՝ «դեռ չգիտեմ, առաջարկը եղել է, ընդունել եմ»:

Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց: Իսկ ընդհանուր առմամբ, արտացոլում է այն, ինչ պետք էր ապացուցել՝ խորհրդականների կարեւոր ինստիտուտը Հայաստանում ընդամենը իշխանական կարկանդակի մի քաղցր մաս է: Գործող իշխանությունն ունի վարկանիշային լուրջ խնդիր, ինքը հիանալի պատկերացնում է դա: Իսկ այդ պարագայում կարեւոր է դառնում եղած ռեսուրսը «անփութորեն» չվատնելը: Եվ, որպեսզի նախկին մարզպետը նաեւ «հոգով նախկին» չդառնա, նրան պետք է հյուրսաիրել կարկանդակի մի նոր կտոր»:

Տեսանյութեր

Լրահոս