Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է ամենալուրջ խոչընդոտը մնալ. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելեց նախարարը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։