
Իվանիշվիլին 30 մլն լարի է հատկացնում Վրաստանի ֆուտբոլի հավաքականին, ևս 30 մլն խոստանում Իսպանիային հաղթելու դեպքում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անունից շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի ընտրանուն հաղթելու համար և հայտնել, որ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի պարգևավճար է հատկացնում թիմին։
Նախօրեին Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակի հասավ Ռոնալդուի գլխավորած Պորտուգալիայի հավաքականի հանդեպ ու 16 թիմերի կազմում կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում։
Իվանիշվիլին ևս 30 միլիոն լարի է խոստացել 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականին հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում։