Հիսուսը զգալով, որ մոտեցել է Իր մահվան վայրկյանը, աշակերտներից երկուսին՝ Պետրոսին և Հովհաննեսին, հանձնարարեց, որպեսզի Երուսաղեմ գնան՝ զատկական ընթրիքը պատրաստելու և նրանց ասաց. «Գնացեք քաղաք և սափորն ուսին մի մարդու պիտի հանդիպեք, նրան ասացեք. «Վարդապետն ասում է ժամանակս մոտեցել է, քո տանը պիտի անեմ Զատիկը»»: Ինչ, որ Հիսուսը պատվիրեց՝ աշակերտները սիրով կատարեցին:
Հիսուսը այնպիսի խորիմաստ պատասխաններ էր տալիս, որ հպարտ սադուկեցիներն իսկ հիանում էին, ժողովուրդը՝ ուրախանում, մինչև իսկ, երբ դպիրներից մի քանիսը տեղեկացան, թե իրենց հակառակորդ սադուկեցիները Հիսուսի պատասխաններին չեն կարողացել որևէ կերպ առարկել և պարտվել են, եկան Հիսուսին շնորհակալություն հայտնելու՝ «Վարդապետ լավ ասացիր»:
Հիսուսն իր մկրտությունից հետո, Սուրբ Հոգով լցված, հեռացավ Հորդանանի գեղեցիկ ափերից և նույն Հոգու ազդեցությամբ գնաց դեպի անապատ, և այնտեղ, ինչպես ժամանակին Մովսեսը Սինայի բարձունքին և Եղիան իր առանձնության մեջ, քառասուն օր ծոմ պահեց:
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»,- ասել է Քրիստոս (Հովհաննես 8:12):
Դնե՛նք այնպէս՝ ինչպէս Եբրայեցիները դրին կարմիր ծովուն մէջէն ցամաքով անցած ատեննին: Մեր ձեռքերը երկարենք անոր։ Երկարենք այնպէս՝ ինչպէս Պետրոս առաքեալ երկարեց երբ ջրամոյն կըլլար: Այո՛, Տէր Յիսուս Քրիստոս իր ձեռքերը երկարելով մեզ ջուրերուն խորերէն դուրս բերող մեծ Աստուած է:
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը:
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է սբ. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ՝ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել:
Հիսուս ծնվեց որպես բարի հովիվ, որ հովվի ու հավաքի Աստծո կորուսյալ հոտը: Եսայի մարգարեն Տիրոջ մասին գրել է. «Հովվի նման հովվելու է Իր հոտերը, Իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց Իր ծոցում…» (Եսայի 40:11):
Բաքվի շինծու մեղադրանքներով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարության ժամանակ Ադրբեջանը «նյութական վնասի» չափ է հրապարակել, որը հասնում է մի քանի միլիարդ մանաթի:
21-րդ դարի հորձանուտում, գիտատեխնիկական արագընթաց զարգացման հոլովույթներում, մարդու անհատական կյանքում ավելի ու ավելի փոքր տեղ է մնում ներքին խաղաղության տարածության համար: Ամենօրյա ալեծուփ տեղեկատվությունը, ժամանակակից փոխհաղորդակցությունն ու երկրային կյանքի հնարավորությունների հասանելիությունը սկսում են գրավել նաև անձի ներքին լռության տարածքը:
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։
Եթե մինչև հարցեր հնչեցնելու պրակտիկան դատարանում կանգնում էր 1-2 կարգադրիչ, ապա վերջին մի քանի նիստերին, երբ հատկապես 168.am-ի լրագրողը փորձում է ուղղել հարցեր, միանգամից նրա առջև է հայտնվում կարգադրիչների խումբը, և լրագրողը (այս նիստում՝ լրագրողները) ստիպված է լինում հարցերը հնչեցնել շատ հեռվից՝ ուղղակի բղավելով:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր Խաչով քանդեց մարդկանց բաժանող թշնամության պատը և որպես Հաշտարար՝ խաղաղություն պարգևեց աշխարհին: Այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված […]
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են պահանջել չեղարկել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը: