«Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը, որը պատկանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին, սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները»,- այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 26-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը։ Այս մասին Բիշքեկում նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Օրերս փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականները, ոստիկանները կարո՞ղ են դիմել ՀՀ պարեկային ծառայության անցնելու համար, պատասխանեց. «Պետք է կարողանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո արդեն առանց խոչընդոտի կարող են դիմել»:
«Ի՞նչ ռեսուրսով։ Իհարկե, Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ այդ եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր չեն կատարել: Եվ, առաջին հերթին, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Ռուսաստանի մեղքով է, որ այդ ստատուս-քվոն հիմա չի գործում, բայց արդյո՞ք Փաշինյանն ունի այնպիսի մի արտաքին աջակցություն, որ կարողանա նույնիսկ գոյություն չունեցող փաստաթղթի ռեժիմից դուրս գալ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում:
1915թ. գաղթից հետո праտատիկս է տունը ձեռք բերել, նվիրել են ինձ. ՔՊ պիրսինգով, «ականջ ծամող» անդամ
Ռուսաստանը ջանքեր է գործադրում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։
Բացի այդ, հոկտեմբերին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան Գուամ կղզու ջրային տարածքում անցկացրել են Silent Shark վարժանքները:
Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ռեգիոնում էր ըստ էության այս այցը կազմակերպելու նպատակով, իսկ տարածաշրջանը լքելուց հետո հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա։
Աշխարհաքաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է, իսկ դրա շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելն առավել ևս, սակայն գեոպոլիտիկ այս քաոսի մեջ, որն այսօր առկա է արդի աշխարհում, հարկավոր է շատ զգույշ քայլեր կատարել, որպեսզի չվնասվի սեփական պետության շահերն ու չփչանան առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։ Ցավով պետք է փաստենք, որ հայաստանյան իրականությունն այսօր ապրում է իր աշխարհաքաղաքական գենեզիսի պատմական մինիմումը։ Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով:
Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։
«Եվրասիական անվտանգություն. իրականությունն ու հեռանկարները փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ եվրասիական անվտանգության հարցերի շուրջ, սակայն այսօր երկրների մեծ մասի կողմից նման շփման հեռանկարներ չի նկատվում։
Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը. Պեսկով
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները), Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան:
2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին:
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։
Կառավարությունը սահմանել է ՀՀ զինված ուժերի` 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամկետները:
«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն:
Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։
«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,- ասաց Փաշինյանը։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում, զենքերի վերաբերյալ գործարքները չի նշանակում, որ Արևմուտքը Ֆրանսիայի տեսքով է փորձում ներկայանալ Հարավային Կովկասում։