Ո՞ր դեպքում Արցախի մեր հայրենակիցները ՀՀ-ում կկարողանան անցնել պարեկային ծառայության, և ինչո՞ւ է ՆԳ նախարարը խուսափում Արցախ բառից. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականները, ոստիկանները կարո՞ղ են դիմել ՀՀ պարեկային ծառայության անցնելու համար, պատասխանեց. «Պետք է կարողանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո արդեն առանց խոչընդոտի կարող են դիմել»:

Այս համատեքստում պարզաբանելով Արցախի մեր հայրենակիցների՝ «կապույտ անձնագրեր» ունենալու հանգամանքը, նա շեշտեց, որ տարբեր միջազգային հարթակներում, ներպետական ընթացակարգերում նշվել է՝ այդ անձնագրերը ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են՝ որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված խնդիրներ չառաջանան:

«Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»,- հավելեց Արփինե Սարգսյանը:

Հարցին՝ արդյո՞ք «Արցախի Հանրապետություն» եզրույթը չօգտագործելու հրահանգ կա վերևից, քանի որ նախօրեին խորհրդարանում ինքն իրեն շտկեց նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, փոխնախարարը պատասխանեց. «Այդ մասին արդեն իսկ որոշակի պարզաբանում տրվել է առ այն, որ նաև միջազգային հարթակում «Լեռնային Ղարաբաղ» տերմինոլոգիան շատ ավելի հանրամատչելի է, և այստեղ ոչ մի այլ խնդիր չկա:

Կարդացեք նաև

«Դուրսը նստած՝ մեր ԱԺ նիստե՞րն են նայում»,- արձագանքեց լրագրողը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս