Մուրադ Փափազյանն ամենից շատն էր քննադատում Երրորդ նախագահին, բայց երբևէ նրա մուտքը չի արգելվել. Մամիջանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ակտիվացումը տարածաշրջանում, զենքերի վերաբերյալ գործարքները չի նշանակում, որ Արևմուտքը Ֆրանսիայի տեսքով է փորձում  ներկայանալ Հարավային Կովկասում։

«Եկեք զատենք իրարից, ինչպես ասում են՝ հավաքական Արևմուտք և ՆԱՏՕ։ Քաղաքական տեսանկյունից Արևմուտքի ներկայացվածությունը տարածաշրջանում զարմանալի չէ, որ առաջին հերթին իրականացվում է Ֆրանսիայի միջոցով։ Ֆրանսիան կա ու միշտ կլինի Հայաստանի մեծագույն բարեկամ երկիրը, հաշվի առնելով մշակութային գործոնը, այնտեղ մեր համայնքի մեծ ազդեցությունը և լոբբին, որին «օգնելու» համար Փաշինյանն ամեն ինչ անում է։

Մասնավորապես ամենաազդեցիկ գործիչներից մեկին Հայաստանում հայտարարում է «պերսոնա նոն գրատա»։ Լրագրողները շատ հեշտությամբ կարող են նայել, թե ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ նույն ինքը՝ Մուրադ Փափազյանը, ինչպես էր բանավիճում նախագահ Սարգսյանի հետ։ Բայց Հանրապետական իշխանություններից որևէ մեկի մտքով չէր կարող անցնել Հայաստանի ու հայության համար նման ազգանվեր, մեծ գործ անող գործչին հայտարարել անցանկալի անձ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շեշտելով հիշեցրեց նաև՝ Ֆրանսիան կա ու շարունակում է  լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս