«Վրաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը». Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ` Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատև խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում», – ասել է Ղարիբաշվիլին` Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի համաժողովը բացելիս։

Ղարիբաշվիլին նշել է նաև, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցելու համար ժամանած  Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս