ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 26-ին Թբիլիսում մասնակցել են Մետաքսի ճանապարհի համաժողովին։
Օպերայի դիմաց Ազատության հրապարակում ամեն Աստծո օր էս պատկերն ա՝ մինչեւ տասը մեքենա է կայանած։
ՀՀԿ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. ՈւՂԻՂ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։
Այն, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը վարում է թուրքամետ և ադրբեջանահաճո քաղաքականություն, ակնհայտ դարձավ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ժամանակավոր դադարեցման ժամանակներից (ցանկացած մարդ կասկած չունի, որ պատերազմը շարունակվում է)։
Հոկտեմբերի 19-ին տեղեկացվեց՝ Արցախի տեղեկատվական շտաբը փակվում է: Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը, որը բացվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արցախահայության խնդիրներով զբաղվելու նպատակով, դադարեցրել է աշխատանքները։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իզինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ խոսքը Կոնիկո գազային հանքավայրի տարածքում տեղակայված ռազմակայանի մասին է։ Աղբյուրների ենթադրությամբ՝ օբյեկտը հրթիռակոծվել է։ Միջադեպի հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Նիկոլին բերեցին Հայաստանը ջարդելու, Արցախը վերացնելու համար
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 196 հազար բնակչություն ունեցող Բիրջենդ քաղաքից 94 կմ հարավ-արևելք։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահին բնորոշ բոլոր ատրիբուտներն ու լիազորություններն ուներ, միայն լոգոն էր պակասում, սակայն շուտով այդ հարցն էլ կլուծվի։
Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ տարածաշրջան կատարած այցին
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է:
Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված […]
Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։
Եթե հայ ժողովրդի մի զգալի մասը, սրանց պատճառով, կյանքից, տնից, ունեցվածքից ու հայրենիքից զրկված չլիներ` ՔՊ ականների թանկարժեք գնումները կասեի շնորհավոր լինի:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները մրցեցին միմյանց հետ և պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։
Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։
Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Հայաստանը 2024 թ. նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 36-ամյա Մյասնիկ Գ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 13-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 267.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Ձերբակալված ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին (գրանցված է ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսական ռեգիստրում) ասել է, որ հինգ տարի շարունակ իր կորպորատիվ իրավունքները փոխանցել է «1+1» մեդիա հոլդինգի աշխատանքային թիմին՝ ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Յարոսլավ Պախոլչուկի։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: