Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումին՝ այդ երկրի Անկախության օրվան նվիրված գրավոր հայտարարության մեջ։ CNN-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը «Նիգերի ժողովրդի կողքին է», քանի որ երկիրը կանգնած է «իր ժողովրդավարության լուրջ մարտահրավերի առջև»:
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։
Ականատեսները պնդում են, որ «Ֆանո»-ի աշխարհազորայինները շրջափակում են ճանապարհները և դարանակալում զինվորականներին։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջադրումները սկսվել են օգոստոսի 3-ից, այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել:
Դատախազության և Քննչական կոմիտեի (ՔԿ) միջև թշնամանքը, փաստորեն, շարունակվում է։ 168.am-ը բազմիցս է գրել այն մասին, որ տևական ժամանակ է՝ բավականին լարված են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները:
Երկու առաքիչները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքերի հանգամանքների շուրջ:
Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Վերջին օրերին նահանգում տեղումների միջին քանակը գերազանցել է 146 մմ-ը։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Ոստիկանությունը բռնել է հանցագործին։
Մարդ, ով որևէ աղերս անգամ չունի բանակի, բանակաշինության, ռազմական գործի հետ, մարդ, որ երբեք չի ներկայացել որպես ռազմական հարցերով մասնագետ, մարդ՝ ում կենսագրությունը սկսում է 2014 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, նշանակվել է ՊՆ նախարարի տեղակալ։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ջրի խնդիրն աստիճանաբար ահագնանում է, և այդ խնդիրը գլոբալ բնույթ է կրում, ընդգծելով, որ դրան զուգահեռ՝ երկրում ջրային ռեսուրսների կառավարման խնդիր կա։
Բայդենը նշել է, որ Նիգերի ժողովուրդն ընտրությունների միջոցով արդեն արտահայտել է կամքը։
Լուկաշենկոն այդ ժամանակ ժամանել է իր նստավայր Բելովեժյան թավուտի տարածքում, որը գտնվում է լեհ-բելառուսական սահմանից 7 կմ հեռավորության վրա։
82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Միրոշնիչենկոն:
Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել: «Հարգելի՛ դատավորներ, Դատավորների ինքնակառավարման միակ և օրենքով ամրագրված մարմինը` դատավորների ընդհանուր ժողովը, 2023 թվականի հուլիսի 19-ին, ներկա գտնվող դատավորների բացարձակ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բացառիկ կամք դրսևորեց դեմ արտահայտվելով ՀՀ Սահմանադրությանը հակադրվող` դատավորների անկախության սկզբունքից չբխող և դրսից հրամցվող օրակարգին` հստակ արձանագրելով մի քանի կարևոր հանգամանքներ. Որպես դատավորների ինքնակառավարման […]
Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Տեղի է ունեցել Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանի նախնական հարցաքննությունը» ։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսում է Հայաստանում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մինչ օրս սուպերմարկետներում շրջանառվում են պոլիէթիլենային տոպրակները: «2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ […]
Վերջին երկու ամսվա ընթացքում Մոլդովայի խորհրդարանը և կառավարությունը չեղարկել են ԱՊՀ-ի շրջանակներում ավելի քան մեկ տասնյակ համաձայնագիր:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հրաչյա Սարգսյանին Պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշմանը, գրում է. «Իշխանությունն անընդհատ հիշեցնում է, որ բանակն իր համար «զապաս պագրիշկա» է ու հանկած այդ կառույցը չփորձենք լուրջ ընդունել:
Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:
Ադրբեջանի կողմից մեկ այլ ձերբակալվածին՝ Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հայաստանում կատարվել է թերեւս ամենազավեշտայի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնարար!!!!!!!!
Oգոստոսի 7-8-ըսպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում: