Բաժիններ՝

ԱՊՀ խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությունն արդեն Մինսկում է

Հայաստանը ներկայացնող մարզիկների մեծաթիվ պատվիրակությունը Բելառուս մայրաքաղաք Մինսկում է, որտեղ օգոստոսի 5-ից մեկնարկելու են Անկախ պետությունների համագործակցության երկրորդ խաղերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Երևան-Մինսկ թռիչքով Բելառուս է ժամանել հավաքական թիմերի մեծաքանակ պատվիրակությունը: Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ:

Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա օգոստոսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031