Խափանման միջոցը՝ կալանք:
Ուտելուց հետո անընդհատ այրոցը կարող է ազդարարել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին՝ բժիշկ Պիտեր պորտալին ասել է ուռուցքաբան Անդրեյ Իսաև-Ապոստոլովը։
Կատարվում է նախաքննություն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մասնակցել է միասնական աղոթքին:
«Եթե դու վախենում ես քո կաշվի, անիմաստ, փուչ գոյության համար, դու կզոհես բոլորին, թեկուզ 3 միլիոն: Ես վախենում եմ, որ սա այլևս սողացող է. մենք երեկ 2 զոհ ենք ունեցել, ո՞վ է հիշում դրա մասին: Փոքրիկ գովազդ նայելու հիշողության տևողությամբ մենք մոռանում ենք դա, մոռանում ենք շատ արագ, որ դրանք կյանքեր են, ճակատագրեր են, չծնված երեխաներ են, չստեղծված ընտանիքներ են կամ ստեղծված ընտանիքներ են՝ որբ երեխաներ են: Չկա այդ խորանալը, հասկանալը, շրջահայաց լինելը, որ այդ ամենը մտել է մեր տուն, մեր տանն է այդ աղետը»:
«6 մլն դոլարն ի՞նչ է, որ չտան ու մի համերգ չկազմակերպեն, որն, իրենց կարծիքով, պետք է նպաստի իրենց վերարատադրմանը։ Հետո՝ այդ գումարը հո իրե՞նք չեն տալիս, իրենց թուրք տերերն են պատվիրել, գումարն էլ՝ նրանք են տալիս…»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
Սենոր Հասրաթյանը գրում է. «Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի օրվա լրահոսից…
Հարկային օրենսգրում կատարած նոր փոփոխությունները մեծ վնաս են հասցնում մասնավոր ոլորտին։ Այսպիսով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսը նոր կարգով է հարկվում, այսինքն՝ եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, ապա փոփոխություններից հետո պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարի։
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից թարմ կամ սառեցված լոլիկի արտահանումը կրկնապատկվել է, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է Business Media Georgia-ն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Այս բոլոր խնդիրների մասին պետք է հարցնել բոլոր թեկնածուներին, և դա պետք է անել ոչ թե մեկ անգամ, այլ հետևողական ձևով պատասխաններ ստանալ գոյաբանական հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ եթե որևէ թեկնածու Արցախը շատ կարևոր հանգամանք է համարում, օրակարգի կարևոր թեմա, ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում խուսափելու, խուսանավելու տեղ չի մնա, ու հստակ կերևա, թե որ թեկնածուներն ինչի համար են այդտեղ առաջադրված»։
Թուրքիայի արևմուտքում գտնվող Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալների համաձայն՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող ամբարտակների լցվածությունը կազմում է 35 տոկոսից ցածր, չնայած այն բանին, որ 2023-ի մայիսի կեսերին այն 48.58 տոկոս էր:
Օգոստոսի 10-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։
Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն։
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ պատերազմի 4-րդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Նա, մասնավորապես, ասել էր.
Շմիգալը հայտարարել է օտարերկրյա դեսպանների հետ Կիևի խաղաղության ծրագրի շուրջ խորհրդակցությունների մասին։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մեր տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան հարյուր եղբայրները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել ամենօրյա ռեժիմով։ Վերջին ամիսներին, չնայած հազարումի խոստումներին, նրանցից որևէ մեկը ոչ միայն չի հայրենադարձվել, այլև ևս երկու նոր գերի է հայտնվել Բաքվի բանտերում՝ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։
Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը կեղծ է։
Սուզումը ամառային վնասվածքների հիմնական պատճառներից մեկն է: Այս դեպքում հետեւանքները կարող են շատ տարբեր լինել՝ ողնաշարի կոտրվածքից մինչեւ լյարդի ու փայծաղի պատռվածք։ Ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, «Հեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկայան։ Նրա խոսքով, ամենից հաճախ ջրասուզակները, ովքեր ձկան տեսքով ցատկում են ջուրը, վնասում են ողնաշարը հատակին սուր հարվածի, պարանոցի […]
1990-ականների կեսերին Սու-30-ի հիման վրա ստեղծվել է կործանիչի արտահանման տարբերակը՝ Սու-30Կ-ն
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակում մահվան դեպքի մասին միանգամից 2 հաղորդագրություն էր տարածել: Առաջին հաղորդագրության համաձայն, օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ նրա՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Շիֆը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը։
168.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց, որ համացանցում ադրբեջանական կողմից տարածվող լուսանկարը, թե իբր այդ մարդը հենց իր հայրն է, կեղծ է՝ լուսանկարում իր հայրը չէ։
Ես չեմ հիշում այնպիսի ընտրութուններ, որոնք այս աստիճան անտարբերության ֆոնին տեղի ունենան: Նկատի ունենալով, որ այդ ընտրություններին գրեթե մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա, նույնիսկ, բավականին պասիվ վիճակ կարելի է արձանագրել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին:
Կերչի նեղուցի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով երկու ուկրաինական հրթիռ է խոցվել, կամուրջը չի վնասվել։ Ինչպես տեղեկացնում «ТАСС»-ը, այդ մասին Telegram-ի ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Հանրապետության ղեկավարը խնդրել է հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։ Ավելի ուշ Ղրիմի օպերատիվ շտաբից հայտնել են, որ կամրջով երթևեկությունը վերականգնվել է: Մինչ այդ հաղորդվում […]