Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննվել է

Տեղի է ունեցել Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանի նախնական հարցաքննությունը» ։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրանք է ներկայացրել «Մեշալիի ցեղասպանության գործով» (չակերտները – Tert.am)։

Իլգար Սաֆարովն ասել է, որ Վագիֆ Խաչատրյանին կալանավորելուց հետո նա նախ բուժզննում է անցել, տեղափոխվել է բուժհաստատություն.

«Առողջական վիճակից ելնելով նա ենթարկվել է բժիշկների զննության։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են փաստաբան ու թարգմանիչ։ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ու կատարվել է նախաքննություն։ Ներկայումս նրա հետ կապված կատարվում են այլ քննչական գործողություններ»,- ասել է նա։

Խաչատրյանի դուստրն ավելի վաղ ասել է, որ հայրը որևէ մասնակցություն չի ունեցել որևէ ցեղասպանական գործողությունների։

Տեսանյութեր

Լրահոս