2020 թ. հունիսի 8-ից նա հետախուզվում էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դանիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել «կրոնական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի» արգելքի մասին: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով դանիական Ալտինգետ թերթը:
Հայրենիքի գողախմբի, իր պատիժը դեռ չստացած մի արարած, ցինիկաբար պահանջում է, որ լրագրողներն իրեն Արցախից հարցեր չտան, որովհետև պատերազմի ժամանակ Արցախ կատարած իր այցից հետո Արցախը հանձնվել է թշնամուն։
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը վստահ է, որ էպոսում, ժողովրդական հեքիաթներում ունենք ազգին արթնացնելու բանալիներ:
«Այս պահին ամեն ինչ հասցնում ենք, մեծ խնդիր դեռևս չկա, բայց եթե շրջափակումը շարունակվի, ապա խնդիրները կմեծանան՝ ձեթ է, շաքարավազ է, նման բաներ չենք ունենա։ Ալյուրի, հացի խնդիրը լուծվում է, ցորենը հավաքել, տարել՝ ալյուր արել, բերել ենք, գյուղի բնակիչների մեծ մասն ալյուր ունի։ 20 ընտանիք է, որ ալյուրի խնդիր ունի, բայց աշխատում ենք, որ այդ հարցերը լուծենք։ Բայց կրկնում եմ, եթե այսպես շարունակվի, շաքարավազի ու ձեթի խնդիր է լինելու։ Երեխաները մի քանի օրից դպրոց պիտի գնան, բա շաքարավազ չլինի՞, մի բաժակ թեյ խմեն՝ գնան»,- նշեց Աշոտ Ղուլյանը։
Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։
Գողացված փեթակները վերադարձվեցին օրինական տիրոջը
Գիտնականները հրապարակել են Անտարկտիդայում կայսերական պինգվինների ձագերի զանգվածային անկման արբանյակային կադրերը։ Մոտ 10 հազար պինգվիններ, որոնք չեն հասցրել ձեռք բերել անջրանցիկ փետուրներ, ջրի տակ են անցել, երբ սառույցը բառացիորեն մասնատվել է նրանց տակ։
Օգոստոսի 25-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մասիս քաղաք մտնող հատվածում 39-ամյա վարորդն իր վարած «Մերսեդեսով» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Մասիս» գրառմամբ հուշաքարին և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
«Պատերազմից հետո Ստեփանակերտը պիտի դարձնեինք համայն հայության մայրաքաղաք Երևանին հավասարազոր քաղաք։ Հայկական բոլոր կազմակերպությունները պիտի ոչ միայն մասնաճյուղեր ունենային Ստեփանակերտում, այլ միգուցե անգամ կենտրոնական գրասենյակները պիտի տեղափոխեին այնտեղ։ Մենք պիտի Բերձորի միջանցքը դարձնեինք երկկողմանի խցանված ճանապարհ։ Երբ Ադրբեջանը սկսեց այլընտրանքային ճանապարհ կառուցել, պարզ էր, որ այն արտագաղթի ճանապարհ է դառնալու։ Եթե նախկինը կոչվում էր կյանքի ճանապարհ, այս մեկը դառնալու է արտագաղթի ճանապարհ»։
Օգոստոսի 24-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին, «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել է ձորակը, ինչի հետևանքով 23-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
168.am-ը տեղեկացավ, որ ըստ ՔՊ կուսակցության հետ ակտիվորեն համագործակցող ԼԳԲՏ ՀԿ-ների փոխանցման՝ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը շրջանառության մեջ են դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։
«Փաշինյանի գնալն անհրաժեշտություն է, քանի ինքը կա, ինքը ռիսկ է՝ որպես մարդ. նա ռիսկ է այս երկրի համար»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն անում են ամեն ինչ Արցախի հարցն ադրբեջանանպաստ լուծելու համար, ինչի օրինակն է նաև Արցախի իշխանության պատրաստակամության փորձն Ակնայի ճանապարհով Ադրբեջանի հետ առևտուր անելու համար։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
«Այսօր Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն հայտարարում են, թե հայտնի չէ՝ սահմանը որտեղով է անցնում, դա դեռևս պետք է որոշել։ Չէ՞ որ այդ քարտեզները գծագրել է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբը, նշանակում է՝ նախկին բոլոր միութենական հանրապետությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, որևէ մեկի հետ սահման չունե՞ն, այսինքն՝ որպես անկախ երկիր՝ գոյություն չունե՞ն։ Եթե երկիրը սահման չունի, ուրեմն երկիր չէ։ 1991-ի դրությամբ վավերացված այդ քարտեզները ներկայացնում են մեր սահմանները, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ ՌԴ-ն անկախ երկրներ են դարձել այդ սահմաններով։ Եթե Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն ասում են, թե այդ սահմանները գոյություն չունեն, դրանք իրականությունից հեռու պնդումներ են»,- ասաց Գալչյանը։
Կուլիսներում նաև տեղեկություններ կա այն մասին, որ Կարեն Մաթևոսյանին, նախնական փուլում, սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է:
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին, տեղեկացնում են կառավարությունից։ «Մրցումներին հետևել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին […]
2018-ի իշխանազավթումը սկսվեց Երևանի պետական համալսարան բիրտ ներխուժմամբ, պաշտոնները ստանձնելուց հետո էլ միանգամից ձեռնամուխ եղան բուհերի հոգաբարձուների խորհուրդների յուրային նախագահների և ռեկտորների նշանակելուն։
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տիգրան Ավինյանն ինքնամոռաց քարոզարշավ է անում Երևանի բակերում: Ամեն ինչ՝ ըստ պլանի՝ նույն դեմքերը, «մեռնեմ բոյիդ», «ցավդ տանեմ», «գոհ ենք», «ապրեք» ոճի սիրո ցույցերը, բնակիչ ներկայացող կանայք, որոնց ոչ ոք տվյալ տարածքում չի ճանաչում. անցել ենք, գիտենք:
2023 թվականի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ վեց տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության ժամանակ ազգային հավաքականի ֆուտբոլիստուհուն համբուրելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում չեն իրականացրել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նույն մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Սերգեյ Հ.-ն նույնպես հայտնաբերվել է նույն փողոցում և տեղափոխվել բաժին:
Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:
19-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող 17-ամյա պատանին ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օգոստոսի 24-ին, ժամը 1:20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան […]